Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Մի՛ հավատացեք լեգենդներին

Մի՛ հավատացեք լեգենդներին
20.07.2023 | 23:27

Արևմտյան ժողովրդավարության և Մարդու իրավունքների պաշտպանության արևմտյան մոդելի վերաբերյալ լեգենդներ են շրջանառվում:

Սակա՞յն ...

ՈՒրեմն, ուղիղ մեկ ամիս առաջ այս օրը Իտալիայում, տարօրինակ՝ ինձ անհասկանալի համազգեստով անձինք իմ գործողություններում իրավախախտում «հայտնաբերեցին» և վարչական ակտ կազմեցին:

Ընդ որում, առանց վարույթի, առանց բացատրություններ տալու և լսելու ինձ անհասկանալի՝ իմ կողմից չկատարված, իրավախախտում վերագրեցին:

Որևէ տեղ չստորագրեցի, պահանջեցի վարույթ իրականացնել, պարզել բոլոր հանգամանքները, ապահովել թարգմանությունը:

Անհասկանալի զգեստավորները յուրաքանչյուր պահանջիս վրա թքած ունեցան, մոտ 1-2 րոպեի ընթացքում ակտ կազմեցին և, ամենայն հավանականությամբ, հայհոյելով հեռացան:

Նույն օրը բողոք գրեցի իրենց վերադասին:

Բողոքը ներկայացնելուց հետո անցավ 30 օր:

Իտալիայի վարչական մարմինը որևէ կերպ չարձագանքեց, հետևաբար՝ արհամարհեց (թքած ունեցավ) բողոքս:

Սա արևմտյան ժողովրդավարության և Մարդու իրավունքների պաշտպանության արևմտյան մոդելի միակ օրինակը չէ:

Շուրջ 2 տարի առաջ Հայաստանում ամերիկյան համալսարանի (American University of Armenia) ղեկավարությանը տեղեկացրել եմ, որ համալսարանի աշխատակից (ԵՊՀ-ի այսրոպեական ռեկտոր) Հ.Հ-ն գրագող է:

Պահանջել եմ փաստի առթիվ արձագանքել:

Արձագանք չկա:

Արհամարհանք:

Շուրջ 2 տարի առաջ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությանը

(U.S. Embassy Yerevan) խնդրանք եմ ուղղել:

Արձագանք չկա:

Արհամարհանք:

Շուրջ 2 տարի շարունակ մի քանի տասնյակ հոդվածներ եմ հրապարակել ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության (German Embassy Yerevan) խայտառակ գործունեության վերաբերյալ:

Արձագանք չկա:

Արհամարհանք:

Շուրջ 1 տարի առաջ դիմել եմ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությանը (Ambassade de France en Arménie):

Արձագանք չկա:

Արհամարհանք:

Այժմ դիմում եմ Հայաստանում Իտալիայի դեսպանությանը (Ambasciata d'Italia in Jerevan):

Պարոնայք իտալացիներ, ձեր վարչական մարմիններից մեկին ուղղված բողոքիս արձագանքելու համար նախատեսված ողջամիտ, ինչպես նաև օրենքով սահմանված ժամկետն անցել է, հետևաբար՝ ես համարում եմ, որ բողոքս բավարարված է և իմ «իրավախատումը» արձանագրող վարչական ակտը վերացված է:

Այսքանը արևմտյան ժողովրդավարության և Մարդու իրավունքների պաշտպանության արևմտյան մոդելի վերաբերյալ:

Մի՛ հավատացեք լեգենդներին:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Կոլաժը`ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 2570

Մեկնաբանություններ